Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պակիստանի վարչապետը պաշտոնազրկվեց

Պակիստանի վարչապետը պաշտոնազրկվեց
28.07.2017 | 17:06

Պակիստանի գերագույն դատարանը որոշել է պաշտոնազրկել վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով: Դատարանի այսօր կայացրած որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել: Դատարանը վճիռը կայացրել է քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե վարչապետի ընտանիքը չի կարողացել պարզաբանել՝ ինչ միջոցներից մեծ հարստություն ունեն օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններում: «Նա չի կարող խորհրդարանի անդամ լինել, չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը»,- հայտարարեց դատավոր Էջազ Աֆզալ Խանը: Դատարանի որոշումից հետո Նավազ Շարիֆը հրաժարական է տվել, հայտնել է նրա մամուլի խոսնակը:


Դատարանի որոշումն ընդունվեց Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, որոնցում ներգրավված էին անվտանգության ավելի քան 3 հազար աշխատակիցներ: Պակիստանի մամուլը գրում է, որ Շարիֆի և նրա ընտանիքի անդամների դեմ քրեական հետաքննություն է սկսվելու:
Նավազ Շարիֆը բազմիցս հերքել է կոռուպցիոն մեղադրանքները:

Դիտվել է՝ 5383

Մեկնաբանություններ